Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի (այսուհետ նաև Տեղեկագիր) բարևարքության կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխանում է “COPE” հրատարակումների բարևարքության կոմիտեի (http://publicationethics.org) և “Գիտության հիմնախնդիրները” պարբերականի (http://www.scienceproblems.ru) կողմից առաջադրված սկզբունքներին։

Ներկայացվող սկզբունքներից որևէ մեկի վերաբերյալ տարընթերցում առաջանալու դեպքում գործում է  “COPE” հրատարակումների բարևարքության կոմիտեի կողմից արձանագրված պահանջը:

Տեղեկագրում հրատարակման նյութեր պատրաստելու գործընթացում ներգրավված բոլոր կողմերը` հեղինակները, գրախոսները, խմբագրական խորհրդի անդամները, պետք է հետևեն Կանոնակարգի հետևյալ չափանիշներին.

Հոդվածները Տեղեկագրում հրատարակվում են խմբագրական խորհրդի որոշմամբ։

Մինչ հոդվածի հրատարակումը խմբագրությունն իրավունք չունի որևէ մեկին տրամադրել ներկայացված ձեռագրի մասին տեղեկատվություն, բացի հեղինակից, գրախոսներից, հնարավոր գրախոսներից և խմբագրական այլ խորհրդատուներից: Փորձաքննության համար ներկայացված բնագրերի համար գործում է տեղեկատվության գաղտնիության սկզբունքը: Հրատարակման ներկայացված նյութը չպետք է ցուցադրվեն կամ քննարկվի այլ անձանց հետ, բացառությամբ նրանց, ովքեր լիազորված են գլխավոր խմբագրի կողմից: Չհրատարակված բնօրինակում ներկայացված նյութերը խմբագրական խորհրդի անդամների կողմից չպետք է օգտագործվեն սեփական հետազոտություններում՝ առանց հեղինակի գրավոր համաձայնության:

Ընտրված գրախոսը, ով իրեն ոչ կոմպետենտ է համարում գնահատական տալ բնագրում  ներկայացված ուսումնասիրությանը, կամ ով կարծում է, որ սեղմ ժամկետում չի կարող գրախոսել ներկայացված հոդվածը, պետք է այդ մասին տեղեկացնի գլխավոր խմբագրին և հրաժարվի խմբագրման գործընթացից:

Գրախոսությունը պետք է լինի օբյեկտիվ։ Գրախոսն իր կարծիքը պետք է արտահայտի հստակ և հիմնավոր:

Գրախոսը պետք է բացահայտի համապատասխան հրատարակված այն աշխատանքը, որոնց վրա հղում չի կատարել հեղինակը: Ցանկացած այդպիսի հայտարարություն, եզրակացություն կամ փաստարկ պետք է ունենա համապատասխան հղում:

Գրախոսման ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը  գործընթացում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիության կամ գաղափարները գրախոսը պետք է գաղտնի պահի և չօգտագործի անձնական շահի համար:

Հոդվածը պետք է պարունակի բավականաչափ տարրեր՝ աշխատանքի ստուգելիությունն ապահովելու համար: Կեղծ կամ գիտակցաբար ոչ ճշգրիտ հայտարարությունները բարևարքության կանոններից դուրս և անընդունելի են: Հեղինակները պետք է տրամադրեն հետազոտության ելքային ​տվյալները խմբագրական մեկնաբանություններ կատարելու համար և պետք է պատրաստ լինեն հանրային հասանելիություն ապահովելու այդ տվյալներին, եթե դա գործնականում հնարավոր է:

Այլ հեղինակների աշխատանքներին համապատասխան հղումներ կատարելը  պարտադիր է: Հեղինակը պետք է վկայակոչի այն հրապարակումները, որոնք որոշիչ ազդեցություն են ունեցել ներկայացված աշխատանքի բնույթի վրա: Հեղինակը պետք է երաշխավորի, որ իր կողմից ներկայացված բնագիրը միանգամայն օրիգինալ աշխատանք է, իսկ այլ հեղինակների աշխատություններից և մեջբերումներից օգտվելու պարագայում՝ անհրաժեշտ բոլոր հղումները կատարված են։

Հեղինակը չպետք է հրատարակման ներկայացնի այնպիսի աշխատանք, որը հիմնականում նկարագրում է նույն հետազոտությունը մեկից ավելի պարբերականում: Միևնույն բնագիրը միաժամանակ մեկից ավելի ամսագրեր ներկայացնելը բարևարքության խախտում է:

Հեղինակները պետք է երաշխավորեն համահեղինակների օբյեկտիվ ներկայությունը, և այն հանգամանքը, որ բոլոր համահեղինակները տեսել ու հաստատել են հոդվածի վերջնական տարբերակը և համաձայնել այն ներկայացնել հրատարակման:

Հեղինակները պետք է իրենց աշխատություններում բացահայտեն տեղեկատվություն՝ երրորդ անձանց շահերի առկայության, ինչպես նաև գիտական ​​աշխատանքի պատվիրատուի մասին:

 Հաստատվել է Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի

համակարգող խորհրդի կողմից 2022 թ․ դեկտեմբերի 18-ին։