Տեղեկագրի խմբագրական խորհուրդն արտագնա նիստ է գումարել։ Խորհրդի ներկայացուցիչներին ընդունել է Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտորը․․․

Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի խմբագրական խորհուրդն արտագնա նիստ է գումարել Թբիլիսիում։ Քննարկվել և տպագրության է երաշխավորվել 9 գիտական հոդված, որոնք ներառվել են տեղեկագրի 2023թ․ թիվ 3 համարում (այստեղ)

Խորհրդի մի խումբ անդամների ՝ Ադամ Ույմային (Լեհաստան), Յարոսլավ Ռայչիկին (Լեհաստան), Հովհաննես Թոքմաջյանին (Հայաստան), Զուրաբ Գվիշիանիին (Վրաստան) ընդունել է Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Դավիթ Գուրգենիձեն։ Քննարկվել են գիտական հրապարակումների հետ կապված հարցեր։

Խորհրդի անդամները մասնակցել են Շինարարության ֆակուլտետում (Դեկան՝ պրոֆեսոր Զուրաբ Գվիշիանի) հրավիրված միջազգային սեմինարի աշխատանքներին։

Խմբագրական խորհրդի խորհրդի անդամ, ՎՏՀ Ջրային տնտեսության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գիվի Գավարդաշվիլիի առաջարկով,  կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում, Հարավային Կովկասում ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների հետ կապված, կլոր սեղան է կազմակերպվել։

ԲՏՏ խմբագրական խորհուրդ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով