Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ հաստատված ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 10-րդ կետը և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կանոնադրության 11-րդ կետի 8-րդ ենթակետը, ԲՈԿ-ը հաստատել է ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակը:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանիում հրատարակվող “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիրն” այդ ցուցակում է:
Հիշեցնենք, որ տեղեկագիրը հրատարակվում է 2016 թվականից` անգլերեն լեզվով`
թղթային և էլեկտրոնային տարբերակներով
:
Տեղեկագրի էլեկտրոնային տարբերակը տեղադրվում է bulletin.am կայքում:
Սա աննախադեպ հաջողություն է նորաստեղծ համալսարանի ու իր գործընկերների` Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի և Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի համար: