Վավերացվել է «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի» մասին հուշագիրը

«Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագիրը վավերացվել է այն ստորագրած բոլոր կողմերի համապատասխան մարմինների կողմից: Հուշագիրն օրինական ուժի մեջ է մտել 2016թ. մարտի 18-ին: Այդ մասին shushitech.am-ի ներկայացուցչին հայտնել է Հիդրավլիկական հետազոտությունների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը: Տեղեկագրի համակարգող խորհուրդն իր անդրանիկ նիստը կգումարի ս.թ. մարտի 21-ին` Երևանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով