Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի հիմնադիր կազմակերպությունների առաջադրումների հիման վրա ձևավորվել է նոր համակարգող խորհուրդ՝ հետևյալ կազմով՝ գ․գ․թ․, դոցենտ Սարիբեկ Գալստյան, տնտ․ դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյան, տ․գ․դ․, պրոֆեսոր Մհեր Մարկոսյան, ք․գ․թ․, դոցենտ Արամ Միքաելյան, տ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան, տ․գ․դ․, պրոֆեսոր Վաչե Թոքմաջյան, ճարտարապետ Մանուշակ Տիտանյան, տնտ․ դոկտոր, պրոֆեսոր Արևշադ Վարտանյան։
Տեղեկագրի գլխավոր խմբագիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը խմբագրական խորհրդի անդամների անունից շնորհավորել է համակարգող խորհրդի նորընտիր անդամներին և մաղթել արգասաբեր աշխատանք՝ գիտական հանդեսի իրավական ու կազմակերպչական խնդիրների լուծման և միջազգային ճանաչման ապահովմանն ուղղված գործունեության մեջ։
Նորընտիր համակարգող խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա 2026 թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Երևան, Արմենակյան 125/3 հասցեում։
ԲՏՏ լրատվական բաժին

