Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի (այսուհետ նաև Տեղեկագիր) բարևարքության կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխանում է “COPE” հրատարակումների բարևարքության կոմիտեի (http://publicationethics.org) և “Գիտության հիմնախնդիրները” պարբերականի (http://www.scienceproblems.ru) կողմից առաջադրված սկզբունքներին։
Ներկայացվող սկզբունքներից որևէ մեկի վերաբերյալ տարընթերցում առաջանալու դեպքում գործում է “COPE” հրատարակումների բարևարքության կոմիտեի կողմից արձանագրված պահանջը:
Տեղեկագրում հրատարակման նյութեր պատրաստելու գործընթացում ներգրավված բոլոր կողմերը` հեղինակները, գրախոսները, խմբագրական խորհրդի անդամները, պետք է հետևեն Կանոնակարգի հետևյալ չափանիշներին.
Հոդվածները Տեղեկագրում հրատարակվում են խմբագրական խորհրդի որոշմամբ։
Մինչ հոդվածի հրատարակումը խմբագրությունն իրավունք չունի որևէ մեկին տրամադրել ներկայացված ձեռագրի մասին տեղեկատվություն, բացի հեղինակից, գրախոսներից, հնարավոր գրախոսներից և խմբագրական այլ խորհրդատուներից: Փորձաքննության համար ներկայացված բնագրերի համար գործում է տեղեկատվության գաղտնիության սկզբունքը: Հրատարակման ներկայացված նյութը չպետք է ցուցադրվեն կամ քննարկվի այլ անձանց հետ, բացառությամբ նրանց, ովքեր լիազորված են գլխավոր խմբագրի կողմից: Չհրատարակված բնօրինակում ներկայացված նյութերը խմբագրական խորհրդի անդամների կողմից չպետք է օգտագործվեն սեփական հետազոտություններում՝ առանց հեղինակի գրավոր համաձայնության:
Ընտրված գրախոսը, ով իրեն ոչ կոմպետենտ է համարում գնահատական տալ բնագրում ներկայացված ուսումնասիրությանը, կամ ով կարծում է, որ սեղմ ժամկետում չի կարող գրախոսել ներկայացված հոդվածը, պետք է այդ մասին տեղեկացնի գլխավոր խմբագրին և հրաժարվի խմբագրման գործընթացից:
Գրախոսությունը պետք է լինի օբյեկտիվ։ Գրախոսն իր կարծիքը պետք է արտահայտի հստակ և հիմնավոր:
Գրախոսը պետք է բացահայտի համապատասխան հրատարակված այն աշխատանքը, որոնց վրա հղում չի կատարել հեղինակը: Ցանկացած այդպիսի հայտարարություն, եզրակացություն կամ փաստարկ պետք է ունենա համապատասխան հղում:
Գրախոսման ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը գործընթացում ձեռք բերված տեղեկատվության գաղտնիության կամ գաղափարները գրախոսը պետք է գաղտնի պահի և չօգտագործի անձնական շահի համար:
Հոդվածը պետք է պարունակի բավականաչափ տարրեր՝ աշխատանքի ստուգելիությունն ապահովելու համար: Կեղծ կամ գիտակցաբար ոչ ճշգրիտ հայտարարությունները բարևարքության կանոններից դուրս և անընդունելի են: Հեղինակները պետք է տրամադրեն հետազոտության ելքային տվյալները խմբագրական մեկնաբանություններ կատարելու համար և պետք է պատրաստ լինեն հանրային հասանելիություն ապահովելու այդ տվյալներին, եթե դա գործնականում հնարավոր է:
Այլ հեղինակների աշխատանքներին համապատասխան հղումներ կատարելը պարտադիր է: Հեղինակը պետք է վկայակոչի այն հրապարակումները, որոնք որոշիչ ազդեցություն են ունեցել ներկայացված աշխատանքի բնույթի վրա: Հեղինակը պետք է երաշխավորի, որ իր կողմից ներկայացված բնագիրը միանգամայն օրիգինալ աշխատանք է, իսկ այլ հեղինակների աշխատություններից և մեջբերումներից օգտվելու պարագայում՝ անհրաժեշտ բոլոր հղումները կատարված են։
Հեղինակը չպետք է հրատարակման ներկայացնի այնպիսի աշխատանք, որը հիմնականում նկարագրում է նույն հետազոտությունը մեկից ավելի պարբերականում: Միևնույն բնագիրը միաժամանակ մեկից ավելի ամսագրեր ներկայացնելը բարևարքության խախտում է:
Հեղինակները պետք է երաշխավորեն համահեղինակների օբյեկտիվ ներկայությունը, և այն հանգամանքը, որ բոլոր համահեղինակները տեսել ու հաստատել են հոդվածի վերջնական տարբերակը և համաձայնել այն ներկայացնել հրատարակման:
Հեղինակները պետք է իրենց աշխատություններում բացահայտեն տեղեկատվություն՝ երրորդ անձանց շահերի առկայության, ինչպես նաև գիտական աշխատանքի պատվիրատուի մասին:
Հաստատվել է Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի
համակարգող խորհրդի կողմից 2022 թ․ դեկտեմբերի 18-ին։