ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ

Բարձր տեխնոլոգիաների գիտական  տեղեկագիրն ընդգրկվել է Գիտական մեջբերումների ռուսական ինդեքսում («Российский индекс научного цитирования» (РИНЦ)):

Այս մասին զրուցել ենք բուհի ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի հետ, ով իր խոսքում կարևորել է  բուհի կողմից հրատարակվող գիտական ամսագրի ընդգրկվածությունը Գիտական մեջբերումների ռուսական ինդեքսում:

Նա մասնավորապես նշել է. «Նախ, 2019թ. Տեղեկագիրը ճանաչվեց ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտի կողմից, որպես ընդունելի գիտական պարբերական, դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների համար: Սա կարևորագույն ձեռքբերում էր,  այժմ էլ՝ Տեղեկագրի գրանցումն է Գիտական մեջբերումների ռուսական ինդեքսում: Տեղեկագրի նյութերն ամբողջությամբ տեղադրվելու են ռուսական գիտական պարբերականների համակարգում և հասանելի են լինելու այդ համակարգից օգտվող արտերկրի բոլոր օգտատերերի համար: Հաշվի առնելով, որ ի սկզբանե Տեղեկագրի հոդվածները հրատարակվում են անգլերեն լեզվով, ապա կարծում եմ, բավականին արագ հնարավորություն կլինի ամսագրում ներկայացված նյութերը հասանելի դարձնել համաշխարհային գիտական հանրությանը: Սա կարևոր միջոցառում է նաև նրանով, որ Ռուսաստանի կրթության ու գիտության պետական մարմինները կարևորում են տարբեր երկրներում տպագրվող հանդեսներում զետեղված հոդվածներն գրանցված լինելը Գիտական մեջբերումների ռուսական ինդեքսում: Սրանով մենք նաև մասամբ լուծում ենք այն դժվարությունները, որոնք առաջանում են, որպես մեր՝ չճանաչված երկրի բուհի կողմից այսպիսի ամսագրի հետագա միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների հարցը: Եվ այս հարցում մեզ մեծ աջակցություն  են ցուցաբերում մեր հայկական գործընկերները, որոնց միջոցով մեր կողմից թողարկվող ամսագիրը դուրս է բերվում միջազգային ճանաչման գոտի: Ամեն դեպքում, կարևոր է, որ Շուշիում հրատարակվող գիտական հանդեսը, արդեն իսկ աշխարհում կատարում է հերթական քայլերը»…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով